«Ռոմայի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը վերջերս երկարաձգել է պայմանագիրը մինչև հաջորդ տարվա ամառ։
30-ամյա արգենտինացու խոսքերով, իր պայմանագիրը ներառում է իր հարազատ ակումբի՝ «Բոկա Խունիորսի» համար կլաուսուալյի տարբերակը:
«Իմ պայմանագիրում առկա տրանսֆերի փոխհատուցման կետը միայն«Բոկա Խունիորսի» համար: Ես շատ շնորհակալ եմ «Ռոմայից», քանի որ նրանք կարող էին ակտիվացնել ավտոմատ երկարաձգման տարբերակը, բայց նրանք դեռ ավելացրել են այս կետը:
Ես ամեն ինչ արեցի, որպեսզի տրանսֆերը տեղի ունենա հունվարին, բայց դա տեղի չունեցավ։ Ես դա կանեմ ինչ-որ պահի»,- ասել է Պարեդեսը, ում մեջբերում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։