Լիսաբոնի «Սպորտինգը» սոցցանցերի իր պաշտոնական էջում հայտնել է, որ երկու երիտասարդ ֆուտբոլիստների վաճառել է Լոնդոնի «Չելսիին» ընդհանուր շուրջ 74 միլիոն եվրոյի դիմաց:
Կապույտներն ավարտել են պորտուգալացի 17-ամյա վինգեր Ջեովանի Կենդայի, ինչպես նաև 20-ամյա հենակետային կիսապաշտպան Դարիու Էսուգուի տրանսֆերը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս իսպանական «Լաս Պալմասում»:
Նշվում է, որ Էսուգուն, ով «Չելսիին» արժեցել է 22,27 միլիոն եվրո, լոնդոնյան թիմին կմիանա 2025 թվականի ամռանը, իսկ Կենդան կմնա «Սպորտինգում» մեկ տարի և որպես «Չելսիի» խաղացող կհայտարարվի 2026 թվականի ամռանը՝ 52,14 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում «Լաս Պալմասի» հենակետային կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Լիսաբոնյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 44 խաղում Կենդան խփել է երկու գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Էսուգուի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 8 միլիոն եվրո: Իր հերթին Քենդան գնահատվում է 30 միլիոն եվրո: