Անգլիայի Պրեմիեր լիգա 2-ի 18-րդ շրջանի շրջանակում «Սանդերլենդի» մինչև 21 տարեկանների թիմը 3-0 հաշվով հաղթել է «Լիդսի» իրենց հասակակիցների թիմին։
Տանտերերի կազմում դուբլ է ձևակերպել Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ Վերջինս աչքի է ընկել խաղի 40 և 42-րդ րոպեներին։
Թիմի մարզիչ Գրեհեմ Մյուրթին բարձր է գնահատել Ֆին Գերագուսյանին, ում երկու գոլերը որոշիչ դարձան:
«Նա շատ լավ իրացրեց երկու գոլերը՝ ցուցադրելով հանգստություն և ֆուտբոլային ինտելեկտ՝ այդ տարածությունները գտնելու համար: Նա քրտնաջան աշխատել է մարզումների ժամանակ իր հարվածների վրա, և հիանալի է տեսնել, որ դա արդյունք է տալիս կարևոր մրցակցի հետ հանդիպմանը»,- մեջբերում է մարզչին ակումբի մամուլի ծառայությունը: