Ինյիգո Մարտինեսի վերականգնման ժամկետները հայտնի են դարձել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» պաշտպանն ունի ծնկի հետ կապված խնդիրներ։ Նա բաց է թողել Իսպանիայի ազգային հավաքականի մարտյան հավաքը։
33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 2-3 շաբաթ վնասվածքի պատճառով, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ինյիգոն անցկացրել է 21 հանդիպում։