Այսօր՝ մարտի 16-ին, կայացավ Լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպել են «Լիվերպուլն» ու «Նյուքասլ Յունայթեդը»։ Կաչաղակները հաղթել են 2:1 հաշվով:
Նշենք, որ ակումբը 70 տարվա մեջ առաջին անգամ է խոշոր տիտղոս նվաճել Անգլիայում:
1954/1955 մրցաշրջանում «Նյուքասլը» նվաճել է Անգլիայի գավաթը։ Թիմի ամենավերջին տիտղոսը 2016/2017 մրցաշրջանում Չեմպիոնշիփում հաղթանակն էր, իսկ 2006-ին կաչաղակները նվաճել են Ինտերտոտոյի գավաթը։