Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը չի մասնակցել թիմի մարզմանը մկանային անհարմարության պատճառով, որն առաջացել է գերծանրաբեռնվածության պատճառով: Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի ֆուտբոլիստի անհարմարությունը լուրջ չէ, ուստի 24-ամյա վինգերը կկարողանա մասնակցել մարտի 15-ին Պրիմերայի 28-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ կայանալիք հանդիպմանը։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։