«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերն իրեն վատ է զգացել չորեքշաբթի երեկոյան, երբ ուղիղ եթերում աշխատելիս է եղել CBS հեռուստատեսությունում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումների ժամանակ:
Կարագերը խաղերի ընդմիջմանը լքել է հաղորդման տաղավարը ու չի վերադարձել, հայտնում է Daily Mail-ը։
Ավելի ուշ Ջեյմին իր հեռանալը վերագրել է վատառողջ լինելուն:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումների արդյունքներով Մադրիդի «Ռեալը», «Աստոն Վիլան», «Արսենալը» և Դորտմունդի «Բորուսիան» դուրս են եկել եվրագավաթների գլխավոր մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մրցաշարի քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաև «Բավարիան», «Ինտերը», «Բարսելոնան» և ՊՍԺ-ն։
Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը նախատեսված է 2025 թվականի մայիսի 31-ին։