Ֆրանսիական «Ստրասբուրգի» հարձակվող Էմանուել Էմեգան կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում են Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:
«Ստրասբուրգի» ղեկավարությունը պատրաստ է բանակցել, եթե տրանսֆերի դիմաց վճարեն 22-25 մլն եվրո։
Հարձակվողը պայմանագրային պարտավորություններ ունի ֆրանսիական ակումբի հետ մինչև 2028 թվականի կեսերը: