«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը խոստովանել է, որ անցյալ ամառ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ պայմանագրի երկարաձգումը սխալ էր։
«Մենք կատարյալ չենք և ճանապարհին որոշ սխալներ ենք թույլ տվել, բայց կարծում եմ, որ մեծ մասամբ այն ամենը, ինչ անում ենք, ճիշտ է ակումբի համար:
Համաձայն եմ, որ Էրիկ տեն Հագի հետ կապված որոշումները սխալ էին։ Կարծում եմ՝ որոշ հանգամանքներ կային, բայց, ի վերջո, սխալ էր։ Ես ընդունում եմ սա և ներողություն եմ խնդրում:
Երեք ամիս անց ավելի պարզ դարձավ, և մենք սխալվեցինք, բայց առաջ գնացինք: Կարծում եմ՝ մենք դա շտկել ենք, և այսօր բոլորովին այլ տեղում ենք»,- ասել է Ռեթքլիֆը BBC-ին։