Գարեթ Սաութգեյթը ներառված է այն մասնագետների ցանկում, ովքեր կարող են փոխարինել Ռուբեն Ամորիմին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում, եթե վերջինս հեռացվի, հայտնում է talkSPORT-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 55-ամյա անգլիացու թեկնածությամբ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը, որը վերջին շաբաթներին անմիջական կապ է պահպանել Սաութգեյթի հետ։
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» մտադիր չեն ազատել Ամորիմին։ Այնուամենայնիվ, եթե նման որոշում կայացվի, պորտուգալացի մարզիչը կարող է հեռացվել մինչև նոյեմբերի 1-ը՝ ավելի փոքր փոխհատուցում վճարելու համար։
Սաութգեյթը 2016-ից 2024 թվականներին գլխավորել է Անգլիայի հավաքականը։ Նրա ղեկավարությամբ թիմը երկու անգամ դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։




























































