Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Նապոլին» հանդիպել է «Ֆիորենտինային»: Խաղը կայացել է Նեապոլի Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 2:1 հաշվով հաղթանակով:
26-րդ րոպեին «Նապոլիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն բացել է խաղի հաշիվը։
60-րդ րոպեին հարձակվող Ջակոմո Ռասպադորին Լուկակուի փոխանցումից հետո կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ 66-րդ րոպեին հարձակվող Ալբերտ Գուդմունդսոնի դիպուկ հարվածը «Ֆիորենտինային» թույլ է տվել մեկ գնդակ հետ բերել:
28 խաղից հետո «Նապոլին» 60 միավորով երկրորդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում՝ մեկ միավորով զիջելով «Ինտերին»: «Ֆիորենտինան» յոթերորդ տեղում է: Թիմն ունի 45 միավոր։