Պեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Նոթինգհեմից» կրած պարտության մասին (0-1).
«Դժվար հանդիպում էր, մենք վերահսկում էինք Վուդին կատարված երկար փոխանցումներն ու անդրադարձերը: Բայց երկրորդ խաղակեսում մենք մեկ անգամ կորցրեցինք գնդակը, և Հադսոն-Օդոյին հիանալի օգտագործեց այդ հնարավորությունը։
Նրանց դեմ հանդես գալը հեշտ չէ: Դրա համար նրանք այնտեղ են, որտեղ գտնվում են»,- մեջբերում է Գվարդիոլային BBC-ն:
Այս պարտությունն այս մրցաշրջանում 15-րդն էր Գվարդիոլայի թիմի համար բոլոր մրցաշարերում: Սա նրա համար հակառեկորդ է ամբողջ մարզչական կարիերայի ընթացքում: Գվարդիոլան մինչ Անգլիայում աշխատելը մարզել է «Բարսելոնան» և «Բավարիան»: