Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ֆեյենորդի» դեմ առաջին խաղում (0:2) պատմական ռեկորդ է գրանցել։
27-ամյա խաղացողը «ներաձուրիի» կազմում խփել է իր 18-րդ գոլը Չեմպիոնների լիգայում՝ դառնալով իտալական թիմի գոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն այս մրցաշարում։ Արգենտինացին գերազանցել է նախորդ ռեկորդակիր Սանդրո Մացոլային արդյունքը, որն իր ակտիվում ուներ 17 չեմպիոնլիգյան գոլ:
Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։