«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է պաշտպան Նաթան Ակեի վնասվածքի մասին։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի խաղարկության «Պլիմուտի» դեմ հանդիպման ժամանակ (3-1):
«Մենք նորից կորցրեցինք մեր պաշտպանին։ Թիմը մնացել է առանց Ակեի։ Ես շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը Ռեիսին և Խուսանովին ձեռք բերելու համար։
Առանց այս տրանսֆերների մենք հնարավորություն չէինք ունենա պայքարել գավաթի համար և դուրս գալ Չեմպիոնների լիգա»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը։