Լոնդոնի «Քրիսթալ Փելասը» Անգլիայի Պրեմիեր լիգայի արտագնա խաղերում երկու անգամ ավելի շատ միավոր է վաստակում, քան տանը։
Օլիվեր Գլասների թիմն արտագնա հանդիպումներում վաստակել է 22 միավոր, իսկ տանը՝ ընդամենը 11:
Բացի այդ, թիմն արտագնա հանդիպումներում հավաքած միավորներով չորրորդ տեղում է ԱՊԼ-ում, բայց միայն տասնվեցերորդ տեղում, եթե հաշվի առնենք միայն տնային հանդիպումներում վաստակած միավորները։
Երեքշաբթի երեկոյան «Քրիսթալ Փելասը» սեփական հարկի տակ կհանդիպի «Աստոն Վիլայի» հետ: