«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումից հետո (2-0) խոսել է հանդիպման մասին։
Եգիպտոսցին անմիջական մասնակցություն ունեցավ «կարմիրների» երկու գոլերում:
«Սա անհավանական է։ Այստեղ հանդես գալը շատ դժվար է: «Մանչեսթեր Սիթին» ուժեղ թիմ է՝ ֆանտաստիկ մարզիչով, և ես ուրախ եմ, որ մենք հաղթեցինք:
Դա յուրահատուկ պահ է, անհավանական զգացում: Հուսով եմ, որ մենք կարող ենք հանգստություն պահպանել, քանի որ երբեմն մենք մեծ ճնշման տակ ենք: Մեզ ևս մեկ տիտղոս է պետք»,- ասել է Սալահը Sky Sports-ին տված հարցազրույցում։