«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր ապագան և թիմի վիճակը Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո (1-3)։
«Իմ ժամանակաշրջանի ավա՞րտը.․․ Որոշակի առումով՝ այո։ Ոչինչ հավերժ չէ: Մենք 7 տարվա ընթացքում վեց անգամ հաղթեցինք Պրեմիեր լիգան, իսկ Չեմպիոնների լիգայում ամեն տարի հասանք քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ… Բայց ունե՞նք ուժ՝ շարունակելու աշխատել․․․ Այո՛։ Ես կանգ առնելու մտադրություն չունեմ։
Ես ընդունում եմ իրականությունը, և դա այն է, որ «Ռեալն» այժմ ավելի ուժեղ է։ Այսքանը:
Նախորդ մրցաշրջանում մենք շատ լավ հանդես եկանք, բայց ոչ այս մրցաշրջանում։ Ես միշտ հավատում եմ, որ պետք է հաղթի նա, ով արժանի է դրան։ Երբեմն թիմն առաջադիմում է սպասվածից ավելի: Օրինակ՝ նման հանգամանքներ կարող էին լինել նախորդ մրցաշրջանում։ Բայց դա տեղի է ունենում, և պետք է հաշտվել դրա հետ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում AS-ը։