«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին քննադատել է թիմի հարձակվող Ադեմոլա Լուկմանին՝ Չեմպիոնների լիգայի՝ բելգիական «Բրյուգեի» հետ պատասխան խաղում 11 մետրանոցը չիրացնելու համար։
«Լուկմանը 11 մետրանոցների մասնագետ չէ: Նա վերցրեց գնդակը և իրացրեց 11 մետրանոցը, չնայած Ռետեգին և Դե Կետելարեն կարող էին իրացնել հարվածը:
Ինձ իսկապես դուր չեկավ, թե ինչպես վարվեց Ադեմոլան»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Պատասխան հանդիպումն ավարտվեց «Բրյուգեի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։