«Մանչեսթեր Յունայթեդի» հայտնի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը համեմատել է «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» պատմությունը։
Նախկին պաշտպանը կարծում է, որ «Տոտենհեմն» ավելի մեծ հեղինակություն ուներ անգլիական ֆուտբոլում՝ մինչ ներկայիս սեփականատերերը «Մանչեսթեր Սիթի» ժամանելը:
«Տոտենհեմն» ավելի մեծ ակումբ է, քան «Մանչեսթեր Սիթին»։ Սա անհերքելի է։ «Մանչեսթեր Սիթին» վերջին տարիներին եղել է բարձունքում՝ շնորհիվ հսկայական միջոցների: Սա ֆանտաստիկ նախագիծ է, որտեղ գաղափարները փայլուն կերպով իրականացվեցին խաղադաշտում:
Դանիել Լևին ևս տպավորիչ աշխատանք է կատարել, բայց խաղադաշտում արդյունքները շատ ավելի են ցանկալի: «Բայց «Տոտենհեմը» պատմականորեն ավելի մեծ ֆուտբոլային ակումբ է։ Սա քննադատություն չէ «Մանչեսթեր Սիթիի» հասցեին, սա պարզապես փաստ է»,- ասել է փորձագետը Sky Sports-ի եթերում: