«Ինտերը» միացել է Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Թոմաս Պարտիի համար պայքարին, հայտնում է AS-ը։
Բացի «ներաձուրիներից» Պարտիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Դեռևս անցած տարվա հոկտեմբերից «Աթլետիկոն» նոր պայմանագիր է առաջարկել Պարտիին, սակայն համաձայնություն դեռևս չկա։
Հաղորդվում է, որ պայմանագրում Պարտիի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո, սակայն «Աթլետիկոն» նորով ցանկանում է բարձրացնել նրա տրանսֆերային արժեքը։
Պարտիի պայմանագիրը «ռոխիբլանկոսների» հետ գործում է մինչև 2023 թվականը։