«Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոման հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» դիտակետում: Ճապոնացին վերջերս երկու անգամ տխրեցրել է «կապույտներին»՝ փետրվարի 8-ին, Անգլիայի գավաթի խաղարկությունում Էնցո Մարեսկայի թիմի դեմ հանդիպմանը խփեց «ճայերի» հաղթական գոլը (2-1), իսկ օրեր անց հիանալի գոլով աչքի ընկավ արդեն Պրեմիեր լիգայի հանդիպմանը (3-0)։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Չելսին» դիտարկում է Միտոմայի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։
Լոնդոնյան գրանդը պատրաստ է 75 միլիոն ֆունտ (90 միլիոն եվրո) առաջարկել 27-ամյա ֆուտբոլիստի համար, երբ բացվի տրանսֆերային պատուհանը: Սա կարող է լինել ճապոնացի ֆուտբոլիստների շրջանում ամենաթանկարժեք տրանսֆերը պատմության մեջ։
Նշենք, որ «Բրայթոնը» հրաժարվել էր վաճառել իր առաջատարի տրանսֆերը գրեթե նույն գումարով հունվարին, երբ հետաքրքրություն էր ցուցաբերել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»: