Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի 25-րդ տուրում «Էվերթոնը» հյուրընկալվելիս մրցել է «Քրիսթալ Փելասի» հետ և 2:1 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացել է «Էվերթոնի» հարձակվող Բետոն։ 47-րդ րոպեին Ժան Ֆիլիպ Մաետան հավասարեցրել է հաշիվը։ 80-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Կառլոս Ալկարասը։
⚽️ GOAL: Carlos Alcaraz
🏴 Crystal Palace 1-2 Evertonpic.twitter.com/3DTjVEX4H7— Goals Xtra (@GoalsXtra) February 15, 2025
Անցկացրած 25 հանդիպումներից հետո «Քրիսթալ Փելասը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է՝ վաստակելով 30 միավոր։ Նույնքան խաղերից հետո «Էվերթոնը» 30 միավորով 13-րդն է։