International Champions Cup-2020 ընկերական մրցաշարը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հայտնում է մրցաշարի պաշտոնական էջը:
Մրցաշարը անց է կացվում 2013 թ-ից՝ աշխարհի ուժեղագույն ակումբների մասնակցությամբ: Հիմնականում խաղերը կայանում են Միացյալ նահանգներում:
«Հստակության բացակայությունը, թե երբ կվերանան սոցիալական հեռավորության սահմանափակումները, ինչպես նաև միջազգային խաղերի օրացույցի հետ կապված անորոշությունը, անհնարին դարձրեց մրցաշարի կայացումը:
Հուսով ենք, որ կվերադառնանք 2021 թ-ին՝ լավագույն ակումբներով ու անմոռանալի խաղերով»,-հայտարարել են մրցաշարի կազմակերպիչները:
























































