«Մանչեսթեր Սիթիի» շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջին ամենայն հավանականությամբ այլևս չի խաղա ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածում: Այս մասին հայտնում է FPL MCFC-ն։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա խաղացողը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում չի օգնի «քաղաքայիններին»: Ավելին, Ականջին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, նշում է աղբյուրը։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մանչեսթերյան ակումբի կզմում մասնակցել է 30 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փելեյ-օֆֆի առաջին խաղում (2:3): Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից՝ փետրվարի 20-ին։