Այսօր ՉԼ-ի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում կհանդիպեն «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»։ Հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։
Մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցից մեկում Վինիսիսուս Ժունիորն անցնում է պաստառի կողքով, որում Ռոդրին է՝ Ոսկե Գնդակի մրցանակով․․․
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին կայացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։
Ռոդրին քվեարկության արդյունքում զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով 1170 միավոր։ Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն էր՝ 1129 միավոր։ Մադրիդցիները բոյկոտել էին մրցանակաբաշխությունը՝ չներկայանալով միջոցառմանը։

























































