Այսօր՝ փետրվարի 11-ին, կկայանան Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի փլեյ-օֆֆի առաջին 4 հանդիպումները։
Այսօրվա խաղացանկը՝
Ժամը 21:45՝ «Բրեստ» — ՊՍԺ»,
00:00. «Յուվենտուս» — ՊՍՎ,
00:00. «Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ Մադրիդ»,
00:00. «Սպորտինգ» — «Բորուսիա Դորտմունդ»:
Հիշեցնենք, որ ընդհանուր փուլում 9-ից 16-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կխաղան 17-ից 24-րդ տեղերը զբաղեցրած ակումբների հետ: Երկրորդ տեղում գտնվող թիմերը փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները կանցկացնեն տանը: Փլեյ-օֆֆի ութ հաղթողները դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ, որտեղ նրանք կխաղան ընդհանուր փուլի լավագույն ութ ակումբներից մեկի հետ՝ ըստ վիճակահանության: