Իսպանացի հայտնի լրագրող Էդու Ագիրեն կիսվել է Մադրիդի «Ռեալի» աստղային վինգեր Վինիսիուս Ժունիորի ապագայի մասին ինսայդերական նորությամբ:
«Վինիսիուս Ժունիորը «Ռեալը» կլքի միայն Սաուդյան Արաբիա տեղափոխվելու համար. դա միակ տարբերակն է։ Այս ամառ «քաոս» է լինելու»,- ասել է լրագրողն իր փոդքաստում։
Հիշեցնենք, որ The Athletic-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վինիսիուս Ժունիորը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Նրան, ըստ լուրերի, առաջարկել են տարեկան 15 միլիոն եվրո: Վինիսիուսի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ:
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը ակումբի կազմում 15 գոլ և 6 գոլային փոխանցում է կատարել: