Ա Սերիայի 24-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունել է «Ուդինեզեին» և ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտել հանդիպումը։
37-րդ րոպեին «Նապոլիի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայը բացել է խաղի հաշիվը։
⚽️ GOAL: McTominay
🇮🇹 Napoli 1-0 Udinesepic.twitter.com/94pfV4Fjil— Goals Xtra (@GoalsXtra) February 9, 2025
«Ուդինեզեի» պատասխան գնդակը 40-րդ րոպեին խփել է կիսապաշտպան Յուրգեն Էկելենկամպը՝ 1:1։
⚽️ GOAL: Ekkelenkamp
🇮🇹 Napoli 1-1 Udinesepic.twitter.com/KxqmbHb3jH
— Goals Xtra (@GoalsXtra) February 9, 2025
Ա Սերիայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլին», որը 24 խաղից հետո ունի 55 միավոր։
«Ուդինեզեն» նույնքան խաղերից հետո 30 միավորով 10-րդ տեղում է։ Հաջորդ տուրում «Նապոլին» կխաղա «Լացիոյի» հետ (փետրվարի 15), իսկ «Ուդինեզեն» կխաղա «Էմպոլիի» հետ (փետրվարի 16):