Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու է ուժեղացնել հարձակման գիծըԼ
Mundo Deportivo-ն գրում է, որ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հայտնվել է «արքայական» ակումբի դիտակետում։
Մադրիդյան ակումբի համար ամռանը առաջնայինը Էրլինգ Հոլանդին գնելն է, սակայն Իսպանիայի մայրաքաղաքում հասկանում են, որ դա անելը այդքան էլ հեշտ չի լինելու, քանի որ «Բորուսիան» դժվար թե բաց թողնի նրան։
Քեյնը գործող պայմանագիր ունի «Տոտենհեմի» հետ մինչև 2024 թվականը։ Սակայն ամռանը անգլիացի ֆուտբոլիստը մեծ հավանականությամբ լքելու է Լոնդոնը։