«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան նշել է անգլիական թիմում իր իդեալական ֆուտբոլիստին։ Ըստ նրա՝ նա Մոյսես Կայսեդոն է։
«Մոյսես Կայսեդոն կատարյալ ֆուտբոլիստ է մարզչի համար: Նա շատ է կատարելագործվում, հասկանում է խաղը, հանդես է գալիս տարբեր դիրքերում:
Նա լավ տղա է, համեստ, շատ քրտնաջան աշխատում է»,- մարզչի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
23-ամյա Կայսեդոն «Չելսիին» միացել է 2023 թվականին։ Էկվադորի հավաքականի կիսապաշտպանի համար «արիստոկրատները» վճարել են 116 միլիոն եվրո։