Անգլիայի Մ18 Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղում «Սանդերլենդի» Մ18 թիմը սեփական հարկի տակ հաղթել է «Լիդսի» Մ18 թիմին։
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
«Սանդերլենդի» կազմում գոլի հեղինակ է դարձել հայ հարձակվող Ֆինն Գերագուսյանը։
Գերագուսյանն ԱՊԼ Մ18 մրցաշարի այս առաջնությունում արդեն դարձել է դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆիննը վերջին երեք հանդիպումներում 4 գոլ է խփել՝ մեկ գոլ Մ18 թիմի կազմում, ևս երեքը՝ Մ21 թիմի կազմում։