«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ ակումբի հնարավոր ֆինանսական խախտումների վերաբերյալ որոշումը կկայացվի մոտ մեկ ամսում։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Ավելի վաղ «Սիթիին» մեղադրանք էին ներկայացրել ավելի քան 100 ֆինանսական խախտման համար, որոնք, ենթադրաբար, տեղի են ունեցել 2009-2018 թվականներին։ Եթե «Մանչեսթեր Սիթին» մեղավոր ճանաչվի, ակումբին կարող են սպառնալ մի շարք պատժամիջոցներ՝ միավորների նվազեցումից մինչև լիգայից հեռացում։
Գվարդիոլան ընդգծել է, որ վերջին հինգ տարիներին «Սիթին» առաջին վեց թիմերի մեջ ամենաքիչն է ծախսել, քանի որ ակումբը վերջին տարիներին շատ խաղացողներ է վաճառել։