Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունն արձագանքել է այն լուրին, որ ակումբի նախկին պաշտպան Մարսելոն ավարտել է պրոֆեսիոնալ խաղային կարիերան։
«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է իր երախտագիտությունն ու ջերմությունը հայտնել Մարսելոյին։ Նա իր անունն է գրել Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ՝ լինելով ակումբի և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկը։ «Ռեալը» հաջողություն է մաղթում Մարսելոյին և նրա ընտանիքին կյանքի այս նոր փուլում»,- ասված է Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Մարսելոն 36 տարեկան է և հանդիսանում է «Ֆլումինենսե» ֆուտբոլային ակումբի սան։ Պաշտպանը «Ռեալին» է միացել 2007 թվականին։ «Սերուցքայինների» կազմում բրազիլացին ընդհանուր առմամբ նվաճել է 25 տիտղոս։ Մարսելոն հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 6 անգամ՝ Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ՝ Իսպանիայի գավաթում։