«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացատրել է, թե ինչու է իրեն համարում ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն խաղացողը, ու թե ինչով է ինքը գերազանցում լեգենդար արգենտինացիներ Լիոնել Մեսսիին և Դիեգո Մարադոնային։
«Մարդիկ սիրում են Մեսսին կամ Մարադոնային, և ես հարգում եմ դա, բայց ես նրանցից ամենաամբողջականն եմ: Ես ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն եմ։ Ես պատմության լավագույն խաղացողն եմ։ Ես երբեք ինձնից ավելի լավ խաղացող չեմ տեսել։ Ես լավն եմ գլխով խաղում, լավն եմ տուգանային հարվածներում, արագ եմ, ուժեղ եմ, բարձր եմ ցատկում»,- ասել է Ռոնալդուն La Sexta-ին տված հարցազրույցում։
Հիեցնենք, որ երեկ՝ փետրվարի 3-ին Ռոնալդուն ԱՄԷ-ի «Ալ-Վասլի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղում դուբլ ձևակերպեց՝ խփելով իր կարիերայի 922-րդ և 923-րդ գոլերը։