Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրի վերջին խաղում «Լացիոն» հյուրընկալվելիս 2։1 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ։
«Արծիվների» կազմում աչքի ընկան Մատիա Ձագանին և Վալենտին Կասլեյանոսը։ Տանտերերի միակ գոլը հեղինակեց Ռոբերտո Պիկոլին։
Այս խաղից հետո «Լացիոն» վաստակած միավորների քանակը հասցրեց 42-ի և բարձրացավ 4-րդ հորիզոնական։ «Կալյարին» 21 միավորով 17-րդն է։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․