«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի ջախջախիչ պարտությունը Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (1:5) ՝ պատասխանելով հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին հարցին։
«Այո, պարտությունից հետո թիմի հանդերձարանում մթնոլորտը ջղային էր ու զգացմունքային: Այդպես պետք է լինի, երբ նման կերպ ես պարտվում, հատկապես վերջին 25 րոպեներին»,- խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է իսպանացի մարզիչը։
Հիշեցնենք, որ 24 տուրերի արդյունքներով «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը։ «Արսենալը» երկրորդն է՝ 6 միավորով զիջելով «Լիվերպուլին», չնայած մերսիսայդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել: