«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Էրլինգ Հալանդի՝ «Արսենալի» դեմ խաղից հետո արձանագրված վիճահարույց արտահայտությունը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին «Արսենալի» դեմ ոչ-ոքի ավարտված խաղից հետո Հալանդը մի քանի անգամ կրկնել է «լինես խոնարհ» արտահայտությունը՝ ուղղելով այն «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետային: Այդ տեսարանը վիրուսային դարձավ, իսկ «Մանչեսթեր Սիթիում» սկսվեց ճգնաժամ:
«Դժվար իրավիճակ էր Էրլինգի համար: «Արսենալը» ֆիզիկապես ուժեղ թիմ է: Գաբրիելը 90 րոպե շարունակ հրում էր նրան, խփում, գրկում և համբուրում: Այդպիսին է Պրեմիեր լիգան: Պետք է պատասխանել: Եվ հիմա ինձ խնդրում են դատել Հալանդի արարքը: Ես դա չեմ հասկանում: Խաղի ավարտը շատ էմոցիոնալ էր: Նա նույնպես մարդ է, և մարդուն հատուկ են այդպիսի արարքները», – մեջբերում է Գվարդիոլային Goal-ը: