«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է ակումբի վերջին տրանսֆերների մասին հարցին։
Այս ամիս անգլիական ակումբն արդեն ձևակերպել է Օմար Մարմուշի, Խուսանովի և Վիտոր Ռեյսի տրանսֆերները: Բոլոր գործարքների ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 150 մլն եվրո։
«Ես գիտեմ՝ մարդիկ ասում են, որ «Մանչեսթեր Սիթին» նորից փող է ծախսում: Բոլոր ակումբները, որոնք ցանկանում են հաջողության հասնել, անում են դա: Ես բազմիցս ասել եմ, որ Անգլիայի գրանդ ակումբները վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում ավելի շատ են ծախսում, քան որևէ մեկը։
Եվ վերջին հինգ տարիների ընթացքում «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է ընդամենը 11-րդ տեղը ծախսերով»,- ասել է Գվարդիոլան «Չելսիի» դեմ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում: