Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի ավագ, պաշտպան Վարազդատ Հարոյանը վերադարձել է Երևան և միացել «Փյունիկին»։
Հարոյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Փյունիկի» մամուլի ծառայությանը։
«Շատ ուրախ եմ հարազատ ակումբ վերադառնալու կապակցությամբ։ Զգացի, որ արդեն տուն վերադառնալու ժամանակն է և շատ ուրախ եմ, որ ստացվեց հենց հարազատ ակումբ տեղափոխվել»,- նշել է Հարոյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ ստորև․
Հիշեցնենք, որ Հարոյանի նախորդ թիմը Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող «Ցինդաո Վեսթ Քոսթն» էր, որտեղ նա ելույթ է ունեցել 2024 թվականի փետրվարից։