Դանիայի հավաքականի կիսապաշտպան Ալբերտ Գրոնբաեկը կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում։
23-ամյա կենտորոնական կիսապաշտպանը «Ռենից» տեղափոխվել է «Սաութհեմփթոն»։
Անգլիական ակումը վարձակալել է ֆուտբոլիստին՝ ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակով։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։
Ալբերտը Դանիայի հավաքականի կազմում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։