«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հունվարի 22-ից փետրվարի 11-ը կանցկացնի ձմեռային մարզական հավաք՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Մարզական հավաքի ընթացքում թիմը կանցկացնի մի քանի ստուգողական հանդիպում։