Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է բաժանվել թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդից:
Ըստ Transfer News-ի՝ Մանչեսթերում դիտարկում են «Զալցբուրգի» հարձակվող Նենե Դորգելսի տրանսֆերը ձևակերպելու տարերակը՝ որպես Ռեշֆորդին փոխարինող:
22-ամյա ֆուտբոլիստը վինգեր է, որը կարող է հանդես գալ երկու եզրերում, ինչպես նաև կենտրոնական հարձակվողի դիրքում։
Մալիացի հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 մլն եվրո։
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն արդեն հաստատել է նորեկի հավանական տրանսֆերը։