Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում նվաճեց իր առաջին տիտղոսը։
Հունվարի 12-ին կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպումը, որում «Բարսելոնան» 5-2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին» (հանդիպման մանրամսաներն՝ այստեղ)։ Հանդիպումը կայացել է Սաուդյան Արաբիայում։
Հաղթանակը թույլ տվեց 59-ամյա Ֆլիկին նվաճել իր առաջին որպես կատալոնական թիմի մարզիչ:
Հիշեցնենք, որ գերմանացին կատալոնական ակումբի ղեկին է 2024 թվականի ամառվանից։