Կրիշտիանու Ռոնալդուն վերջերս իրացրեց նշանակված 11-մետրանոցն «Ալ-Օհդուդի» դարպասին (3:1) Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Սա նրա առաջին խաղն ու գոլն էր 2025 թվականին։
Խաղից հետո Ռոնալդուն ինքնագրեր էր բաժանում երկրպագուներին, որոնցից մեկը փորձել է ցույց տալ, թե ինչպես է կատարում պորտուգալացու հայտնի տոնակատարությունը։
Ռոնալդուն շատ է հավանել և անկեղծորեն ծիծաղել է։