«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է ակումբի տրանսֆերային նպատակների մասին լուրերին․
«Ամբողջ ամիս դուք նույն հարցերն եք տալու բոլոր նրանց մասին, ում մասին խոսում են լրատվամիջոցներում, ուստի ես չեմ պատրաստվում խոսել: Դուք կարող եք պնդել, բայց ես չեմ պատասխանի, քանի որ չգիտեմ իրավիճակը։
Իրավիճակը, որը ձևավորվել է այս մրցաշրջանում շատ ու շատ վնասվածքների պատճառով, ստիպում է մեզ փորձել դա անել, քանի որ իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա։ Բայց ես չեմ ասի, թե ինչ կլինի, քանի որ չգիտեմ։ Իհարկե, ես շփվում եմ ակումբի հետ, բայց չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում և ինչ կլինի հետո, քանի որ դա շատ դժվար է։ Այն, ինչ պետք է լինի, պետք է լինի, այլ բան չեմ կարող ասել։
Հետաքրքրվա՞ծ ենք Մարմուշով: Նայեք, իմ պատասխանն անհասկանալի՞ է․․․ Ես իմ պատասխանում հասկացրեցի՝ չեմ պատրաստվում խոսել այդ մասին: Նա այլ ակումբի ֆուտբոլիստ է, չեմ պատրաստվում պատասխանել։ Տրանսֆերային պատուհանի մասին կարելի է խոսել յուրաքանչյուր մամուլի ասուլիսի ժամանակ, ես չեմ պատրաստվում պատասխանել ոչ մի հարցի։ Մի արեք դա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական գրանդը շուտով պայմանագիր կկնքի Աբդուկոդիր Խուսանովի հետ և մոտ է նաև Օմար Մարմուշի տրանսֆերը ձևակերպելուն։