«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Շվեդ ֆուտբոլիստը մասնակցել է վեց հանդիպման, խփել ութ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Բացի այդ, Իսակի գոլը «Լիվերպուլի» դարպասը 3:3 ավարտված խաղում ճանաչվել է դեկտեմբերի լավագույն գոլ։ Այս մրցաշրջանում Իսակը մասնակցել է 22 խաղի՝ խփելով 15 գոլ և կատարելով 4 ասիստ։
Դեկտեմբերի լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոթինգհեմ Ֆորեստի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն։
Թիմը դեկտեմբերի ընթացքում հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» (3:2), «Ասթոն Վիլային» (2:1), «Բրենթֆորդին» (2:0), «Տոտենհեմին» (1:0) և «Էվերթոնին» (2:0)՝ այժմ զբաղեցնելով երրորդ տեղը Պրեմիեր լիգայի աղյուսակում՝ 40 միավորով։