33-ամյա կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն առաջիկա օրերին կարող է հեռանալ «Ռայո Վալեկանոյից» ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում կողմերի միջև բանակցություններ են ընթանում պայմանագրի խզման շուրջ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ կոլումբացին կարող է դառնալ մեքսիկական «Ամերիկայի» խաղացող։
Հիշեցնենք, որ Խամեսը «Ռայո Վալեկանո» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի սկզբում։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում իսպանական ակումբի կազմում մասնակցել է յոթ հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 205 րոպե։