Պորտուգալական «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի հանրաճանաչության վրա իր ազդեցության մասին։
«Մարդիկ Կրիշտիանուին որպես օրինակ են նայում ոչ միայն խաղադաշտում, այլև դրանից դուրս: Ինձ համար պատիվ է, որ լիգան աճում է, և շատ աստղային խաղացողներ գալիս են այն ավելի լավը, ավելի մրցունակ դարձնելու համար: Պատիվ է լինել առաջին, այսպես ասած, աստղը, որ եկել է այստեղ, բայց ես անհամբեր սպասում եմ հաջորդ 5-10 տարիներին, քանի որ լիգան շարունակում է բարելավվել: Ոչ միայն հիմնական թիմերը, այլև ակադեմիաները։ Ոչ միայն հանուն Սաուդյան Արաբիայի խաղացողների և լիգայի ապագայի, այլև երկրի և այլ առաջնությունների հետ մրցելու համար, դա իմ երազանքն է։ Ես կփորձեմ օգնել երկրին և առաջնությանը հասնել դրան և լինել այս մակարդակի վրա»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է լիգայի մամուլի ծառայությունը։