Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը վերադարձել է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբ, որտեղ հանդես է եկել 2017-19 թվականներին: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Ադամյանը «Քյոլնից» վարձավճարով է տեղափոխվել իր նախկին ակումբ:
Նրա պայմանագիրը գերմանական երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգի» հետ նախատեսված կլինի մինչև այս տարվա հունիսի 30-ը:
«Շատ ուրախ եմ շուտով նորից տեսնել Սարգիսին «Յանի» մարզաշապիկով: Նրա փորձով և որակով նա կօգնի մեր թիմին պայքարել լիգայում մեր տեղը պահպանելու հարցում: Նա ծանոթ է ակումբին, քաղաքին: Թեև վերջին երկու ամիսներին նա մի քանի խաղի է մասնակցել, բայց վստահ ենք, որ նա շատ արագ կընտելանա թիմին, և նրա որակները կօգնեն մեզ հասնել մեր նպատակներին մրցաշրջանի մնացած մասում»,- ասել է ակումբի մարզական տնօրենը:
Ադամյանը ևս կիվել է իր զգացողություններով:
«Հրաշալի ճանաչում եմ այս ակումբը և անհամբեր եմ նորից այստեղ հանդես գալ: Ես զգացի ակումբի ղեկավարության վստահությունը, և ցանկանում եմ օգնել ակումբին՝ լիգայում մնալու նպատակին հասնելու հարցում: Շնորհակալ եմ «Քյոլնին», որ ինձ հնարավորություն ընձեռեց նոր մարտահրավեր ունենալ և ավելի մեծ խաղային պրակտիկա ձեռք բերել: Հիմա անհամբեր եմ օգնել «Յանսին» ակումբի մարզաշապիկով իմ առաջին իսկ խաղերում»,-ասել է Ադամյանը:
Սարգիս Ադամյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 36 հանդիպման: