ՖԻՖԱ-ն պաշտոնապես որոշում կայացրեց ֆուտբոլիստների պայմանագրերի ավարտման երկարաձգման վերաբերյալ։
Այսպիսով, ֆուտբոլային գլխավոր գերատեսչությունը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կերկարաձգի այն ֆուտբոլիստների պայմանագրերը, որոնք ավարտվում են հունիսի 30-ին։
Մրցաշրջանի ավարտից հետո ՖԻՖԱ-ն ճկունություն է դրսևորելու այդ ֆուտբոլիստների տրանսֆերների իրականացման համար։
Հիշեցնենք, որ մրցաշրջանը դադարեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով։